Ադրբեջանի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հրթիռակոծության հետևանքով կան վիրավորներ։ Այս մասին տեղեկացավ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«Խաղաղ բնակավայրերի և բնակչության ուղղությամբ չթույլատրվող զինատեսակներից կրակ բացելը` ռազմական հանցագործություն է։

Ստեփանակերտն այս պահին դարձյալ թշնամու թիրախում է։

Արցախի մայրաքաղաքը հրթիռակոծվում է։ Խաղաղ բնակչության շրջանում կան վիրավորներ։

ԱԻ պետական ծառայության հրշեջ փրկարարները տարբեր հասցեներում կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest