Հայաստանի քաղաքացին այսօր ունի մեկ գերխնդիր՝ պաշտպանել իր պետությունը՝ դրա ինքնիշխանությունը եւ ժողովրդավարությունը:

Քաոսն ու անիշխանությունն այն խմբերի նպատակն է, որոնք քաղաքացու քվեին եւ հավանությանը արժանանալու հույս չունեն: Իշխանության նրանք եկել են միայն ու միայն նման ծանր իրավիճակներում եւ դավաճանությամբ: Նրանց իշխանական հենարանը երբեք էլ չի եղել Հայաստանի ինքնիշխանության արմատը՝ Հայաստանի ժողովրդի ազատ կամքը:

Պետական եւ հանրային իշխանության բոլոր մարմինները պարտավոր են իրականացնել եւ ապահովել իրենց կենսագործունեությունը եւ թույլ չտալ պետության կազմալուծում:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest