ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ նախնական տվյալներով՝ ռուսական ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվել է անձնակազմի 2 անդամ:

Ավելի վաղ հաղորդվել է, որ նոյեմբերի 9-ին, ժամը 18։39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սեւակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել եւ բռնկվել։

Պարզվել է, որ կործանվել է ռուսական Մի-24 ուղղաթիռը: Նախնական տվյալներով՝ 2 զոհ կա: Հրդեհը մարվել է 20:11-ին:

Որոշ ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ ուղղաթիռը կարող էր խոցվել ադրբեջանական կողմից:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest