Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին համատեղ աշխատանքային խումբ ստեղծել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով թուրքական CNN Turk-ը։ Աղբյուրի համաձայն՝ Թուրքիայի նախագահը նման առաջարկ է արել Պուտինի հետ նոյեմբերի 7-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։ Թուրքական աղբյուրները պնդում են, թե, իբր, նման ձևաչափով աշխատանքը կարող է սկսվել մոտ օրերը, ինչի արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս կարող է այլընտրանքային հարթակ ստեղծվել բանակցությունների համար։

Բացի այդ, նշվում է, որ, իբր, Ադրբեջանը «Շուշին գրավելուց հետո կդադարեցնի առաջխաղաղացումը, ինչից հետո կսկսվեն բանակցությունները»։ Տեղեկացվում է նաև, թե, իբր, «Հայաստանը հետզհետե դուրս կգա 7 շրջաններից»։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest