Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի և ռազմական գործողությունների արդյունքում նոյեմբերի 8-ի դրությամբ Ադրբեջանն ունի կենդանի ուժի 7630 կորուստ:

Հայկական միասնական տեղեկատվական հարթակը հրապարակել է ադրբեջանական կորուստների նոր տվյալներ, որոնց համաձայն հակառակորդը կորցրել է ընդհանուր առմամբ 262 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 784 զրահատեխնիկա, 6 ՏՕՍ:

Մեկ օրվա տվյալներով՝ խոցվել է հակառակորդի 2 ԱԹՍ, 35 զրահատեխնիկա, ունի մարդկային ուժի 120 կորուստ (այս տվյալները հաշվարկված են ընդհանուր թվերի մեջ):

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest