Ֆրանսիայի Ազգային ժողովի 39 պատգամավոր դիմել են նախագահ Էմանուել Մակրոնին՝ կոչ անելով Արցախի հարցում չեզոքություն չցուցաբերել և ճանաչել Արցախի անկախությունը: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Գի Տեսիենը:

Պատգամավորները նախագահին ուղղված իրենց կոչում ընդգծել են, որ միայն միջազգային ճանաչումը, ինչպես Կոսովոյի դեպքում, թույլ կտա Արցախին դուրս գալ այն գոտուց, որը թույլ չի տալիս ստանալ միջազգային, հումանիտար աջակցություն:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest