«Ես հասկանում եմ, որ այն հայերը որոնք ապրում են արտերկրում, նրանք ավելի ծանր են տանում այս իրավիճակը, որովհետև իրենք հեռվում են: Այստեղ գտնվելու առավելությունն այն է, որ դու քեզ զգում ես ավելի ապահով, չնայած երկիրդ պատերազմի մեջ է, բայց այն համոզմունքը, որ յուրաքանչյուր ծառը, յուրաքանչյուր քարը քոնն է ու դու ճիշտ ես ու քո ճշմարտությունը ամենաճշմարիտն է, քեզ ուժ է տալիս: Ես եկել եմ այստեղ այդ ուժի համար, որպեսզի այնտեղ ես ինձ թույլ չզգամ»,-՝ասում է Ռուսաստանաբնակ հայտնի գրող Նարինե Աբգարյանը:

Այժմ նա Երևանում է։ Նոյեմբերի 6-ին մայրաքաղաքի ռեստորաններից մեկում Նարինեն    արցախցի կանանց պատրաստած ժենգյալով հացն էր վաճառում, ինչպես նաեւ ստորագրում էր իր հայերեն հրատարակված գրքերը։ Հացի վաճառքից ստացված ամբողջ հասույթը, իսկ գրքերի վաճառքից ստացված հասույթի 30 տոկոսը ուղղվելու է Համահայկական հիմնադրամին։

«Այսօր յուրաքանչյուր հայ հասկանում է սեփական պատասխանատվությունը երկրի հանդեպ, ապագայի հանդեպ, եւ եթե հնարավորություն կա բազում անգամ օգնելու երկրին, բնականաբար, մենք պետք է այդ ամենը անենք»,- ասում է գրողը շարուակելով՝

«Ես շատ եմ ջղայնանում, երբ տեսնում եմ ինչ որ մեկը հիստերիկ գրառում է անում կամ բողոքում է.որովհետև մեր տեղը տաք է, մենք քնում ենք անկողնում, ամեն օր արթնանում ենք, սուրճ ենք խմում…, իսկ մեր էրեխեքն այնտեղ ուրիշ պայմաններում են գոյատևում և դրա համար մեր ամբողջ ուժը, մեր կամքը պիտի աշխատի այն բանի վրա, որ իրենք պատերազմից փոքրիկ վիդեոներ չանեն մեզ ուղարկեն, ասեն մենք լավ ենք: Իրենք պիտի համոզված լինեն որ մենք ուժեղ ենք, որ իրենք էլ ուժեղ լինեն:  Մենք հասկացանք, որ այս պատմության մեջ մենակ ենք և մեր միակ ուժը ոչ միայն մեր համախմբումն է, այլ մեր տղամարդիկ, մեր տղաները, որոնք հիմա առաջնագծում պաշտպանում են մեր ապագան և փրկում մեզ ցեղասպանությունից »:

Անի Գևորգյան

Լուսանկարը և տեսանյութը Անի Գևորգյանի

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest