Հայաստանում նոյեմբերի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 97150 դեպք, որոնցից 58811-ն` առողջացած, 1448-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 36502 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 418080 թեստավորում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, մեկ օրում կատարվել է 4565 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2374 նոր դեպք, 1212 անձ առողջացել է և 35-ը՝ մահացել:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 389 է:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest