Հակամարտության բոլոր կողմերը պետք է հարգեն իրենց պարտավորությունները հումանիտար իրավունքների հանդեպ և պաշտպանեն քաղաքացիներին: Այս մասին հայտարարեց ԱՄՆ Պետքարտուղարությունը ներկայացնող՝ համաշխարհային քրեական արդարադատության հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Մորս Թանը, երեկ տեսակապով մասնակցելով Արցախի տեղեկատվական շտաբում կայացած ասուլիսին:

«Բռնությունն ու արյունահեղությունը պետք է դադարեն», — շեշտեց Թանը:

Դեսպանը նշեց, որ ԱՄՆ-ը շարունակում է ջանքեր գործադրել կայուն հրադադար հաստատելու համար. — «Միացյալ Նահանգները կոչ է անում լուծել հակամարտությունը Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների շրջանակում»։

Մորս Թանի խոսքով՝ ԱՄՆ-ը մտահոգված է քաղաքացիական անձանց շրջանում զոհերի աճող թվերով, օբյեկտների թիրախավորմամբ։

Դեսպանն ընդգծեց, որ հակամարտող կողմերի ռազմաքաղաքական ղեկավարությունները պատասխանատու են քաղաքացիական անձանց և օբյեկտների թիրախավորման համար։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest