ՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Վիեննայում նոյեմբերի 2-ին տեղի ունեցած ահաբեկչությանը` ընդգծելով ԱՄՆ-ի պատրաստակամությունը ծայրահեղ իսլամիստների դեմ պայքարում: 

«Մեր աղոթքները Վիեննայի ժողովրդի հետ են նողկալի ահաբեկչական գործողություններից հետո: Այս հրեշավոր հարձակումներն` ընդդեմ անմեղ մարդկանց, պետք է դադարեցվեն: ԱՄՆ-ը կանգնած է Ավստրիայի, Ֆրանսիայի և ամբողջ Եվրոպայի կողքին ահաբեկչության, ներառյալ ծայրահեղ իսլամիստական ահաբեկչության դեմ պայքարում»,-«Թվիթեր»-ում նշել է ԱՄՆ-ի նախագահը:

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գտնվող սինագոգում անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել և պայթեցրել իրեն: Ավստրիայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ Վիեննայում տեղի ունեցածն ահաբեկչություն է: Սպանվել է մի քանի մարդ: Լրատվամիջոցները հայտնել են, որ կրակոցներին զուգահեռ, ահաբեկիչները քաղաքի մյուս ծայրում գտնվող ճապոնական ռեստորանում պատանդ են վերցրել մի խումբ մարդկանց։ Ահաբեկիչների հետ փոխհրաձգության հետևանքով ոստիկաններից մեկը սպանվել է։ Ահաբեկչություն է իրականացվել միանգամից քաղաքի մի քանի վայրերում։ 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest