Հայաստանում ռազմական դրության ընթացքում արգելված հրապարակումների համար ոստիկանությունը պատասխանատվության է ենթարկել 148 լրատվական գործունեություն իրականացնող սուբյեկտի և 183` լրատվական գործունեություն չիրականացնողի: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց Ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը։

«Մինչև օրս Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.5-րդ հոդվածով նախատեսված զանցանքների համար պատասխանատվության է ենթարկվել 331 սուբյեկտ, որոնցից 148-ը լրատվական գործունեություն իրականացնողների կողմից, իսկ 183-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից հրապարակումների հետ կապված»,-ասաց Ֆիդանյանը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest