Ժնևում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը համանախագահների հետ

126

Ժնևում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Ադրբեջանական լրատվական գործակալությունները հաղորդում են, որ այդ երկրի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն «աշխատանքային այցով գտնվում է Ժնևում»:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները դեռ երեկ պետք է մեկնեին Շվեյցարիա, սակայն այցը հետաձգվել էր:

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպելուց առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկում են անցկացրել: Բանակցությունները տեղի կունենան դռնփակ ռեժիմով:

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, այս պահին դեռ հայտնի չէ, թե արդյոք քննարկումներից հետո կհրապարակվի որևէ հաղորդագրություն մամուլի համար: