Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողություններն անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:

Դյուժարիկն ասել է, որ խստորեն դատապարտում են բոլոր հարձակումները խաղաղ բնակավայրերի վրա, այդ թվում՝ Ստեփանակերտի և Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերի գնդակոծումը:

«Նման հարձակումների համար ոչ մի արդարացում չի կարող լինել: Մենք կրկնում ենք Գլխավոր քարտուղարի կոչը բոլոր կողմերին՝ անհապաղ իրականացնել հումանիտար հրադադարը, որի մասին պայմանավորվել են, և լիովին կատարել իրենց պարտավորությունները ՝ պաշտպանելու խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները», — ավելացրել է խոսնակը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest