Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր թվիթերյան էջում անդրադարձել է արցախյան հակամարտությանը՝ նշելով, որ սեպտեմբերի վերջին հակամարտության սրման պահից կողմերին հորդորել է բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել՝ պաշտպանելու քաղաքացիներին և այնպիսի քաղաքացիական ենթակառուցվածքներ, ինչպիսիք են հիվանդանոցները, դպրոցները, շուկաները և մշակութային վայրերը։

«Սրանք միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում գտնվող պարտականություններ են»,-նշել է Կոմիտեն:

Մեկ այլ գրառմամբ էլ կառույցը խստագույնս դատապարտել է  հակամարտության գոտում բռնության վերջին ալիքը՝ նշելով, որ քաղաքային հատվածներում ինտենսիվ հրետակոծության հետևանքներով ավելանում են քաղաքացիական վնասները:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest