Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում կոչ արեց արտերկրում բնակվող հայերին չտրվել թուրքա-ադրբեջանական սադրանքներին ու բախումների մեջ չմտնել նրանց հետ:

«Չի կարելի կոնֆլիկտը տեղափոխել ճակատամարտից այլ վայրեր: Կոչ եմ անում հայրենակիցներին զգույշ լինել ու ձեռնպահ մնալ որևէ գործողությունից, որ կբերի բախումների: Այո՛, պատերազմի մեջ ենք, պատերազմն ընթանում է ռազմաճակատում, դրանից դուրս չենք կարող վտանգել հայության խաղաղ կենսակերպը: Սա վտանգավոր բան է, որ տեսանք հուլիսյան դեպքերից հետո Մոսկվայում ու տարբեր քաղաքներում, և որը մի կերպ կանգնեցվեց: Հիմա նույնը չպետք է թույլ տանք այլ վայրերում»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ ֆրանսահայերը երեկ առավոտից փակել են գլխավոր մայրուղիներից մեկը՝ իրենց բողոքն արտահայտելով Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ագրեսիայի կապակցությամբ: Խցանման մեջ գտնվող ավտոմեքենաներից նրանց են մոտեցել ազգությամբ թուրքեր, դանակով ու մուրճով հարվածել հայ ցուցարարներից մի քանիսին: Բացի այդ, Ֆրանսիայի Վիեն ու Դեսին կոմունաներում, որտեղ բնակվում են հայ համայնքի ներկայացուցիչներ, թուրքերն ագրեսիվ ցույցեր են անցկացրել, որոնք տեղ-տեղ վերածվել են անկարգությունների:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest