ԻԻՀ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամեդ Փակփուրը այցելել է սահմանամերձ Արդեբիլի շրջան ու ղարաբաղյան հակամարտության կողմեր հանդիսացող երկրներին զգուշացրել՝ Իրանը չի հանդուրժի իր երկրի սահմանների ու բնակիչների անվտանգության հանդեպ ցանկացած սպառնալիք, հայտնում է Factor.am-ը հղում անելով Tasnim-ը:

Բարձրաստիճան զինվորականը հավելել է, որ Իրանը չի երկմտի, երբ խոսքը վերաբերում է մարդկանց անվտանգությանը: Իրանցի գեներալը նաև շեշտել է, որ Իրանը երբեք չի ընդունի իր սահմաններին որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն՝ դա անվանելով «կարմիր գիծ» Իսլամական Հանարապետության համար։

Մոհամեդ Փակփուրը նշել է նաև, որ Իրանը կարող է ավելի շատ ստորաբաժանումներ տեղակայել հյուսիսճարևտյան սահմանային գոտում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ֆոնին տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու համար:

Նշենք, որ  Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբբաս Արաղչին Բաքու է մեկնել որպես հատուկ բանագնաց Իրանի նախաձեռնած ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացն առաջ մղելու համար։ Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը, այցի ընթացքում նախատեսված են քննարկումներ Ադրբեջանի պաշտոնյաների հետ:  Արաղչին հայտնել է, որ կլինեն այցելություններ նաև տարածաշրջանի այն երկրներ, որոնք կարող են նպաստել երկու երկրների միջև կոֆլիկտի հանգուցալուծմանը: Այցելությունների ժամանակ կներկայացվեն երկարատև խաղաղության հաստատման Իրանի Իսլամական Հանրապետության նախաձեռնության մանրամասները:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest