Արցախի հոսպիտալներից մեկում բուժում ստացող ադրբեջանցի ռազմագերի Էմին Բաշխալին Զահիր Օղլուն պատմել է, որ ներկայումս իրեն լավ է զգում, օրվա ընթացքում երեք անգամ կերակրուն են, ինչպես նաև ջուր են տալիս.

«Առողջական վիճակս լավ է, այստեղ ինձ նորմալ են վերաբերվում, բռնություն չեն գործադրում, խոշտանգումներ չկան: Ձախ ոտքիցս վիրավորվել եմ, ամեն օր վերքս մշակվում է, վիրակապս փոխվում է »,-այս մասին ասել Քննչական կոմիտեյում հարցաքննության ժամանակ ասել է ռազմագերին:

Վերջինս պատմել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 3-ին կամ 5-ին Ադրբեջանի Հանրապետությունում հայտարարվել է զորահավաք:

Մանրամասնեց, որ սույն թվականի ամռանը անցկացվել է համատեղ զորավարժանքներ, որոնք ավարտելուց հետո, Թուրքիայի բանակից զինվորական կազմը մնացել են Ադրբեջանում.

«Նաև տեղեկացել եմ, որ պատերազմը սկսելու ժամանակ մեզ պետք է օգնեն նաև պակիստանից ժամանած զինծառայողները: Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետները մեր դասակի հետ դասընթացներ են անցկացրել 3-5 օր, որի նպատակը եղել է լեռներում մարտ վարելու ձևերին տիրապետելը»,-պատմել է Էմին Բաշխալին Զահիր Օղլուն, հավելելով, որ ծառայության բերումով տեսել է, որ նշված Թուրքիայից եկած զինվորականները դասընթացներ անցկացրել են մյուս ստորաբաժանումների հետ ևս:

Ըստ ռազմագերու՝ դասընթացները հիմնականում անց էին կացվում նրանց պատրաստած ծրագրով և տևում էին 10-15 օր:

«Մեզ ասել են, որ պետք է հարձակում գործենք մեր միակ թշնամու՝ հայկական դիրքերի ուղղությամբ: Թուրքիայից ժամանած զինվորականները եղել են զինվորական հագուստով, սակայն կոչումներ չեն ունեցել փակցված համազգեստի վրա: Մենք նրանց դիմել ենք ուղղակի հրամանատար, ո՛չ անունով, ո՛չ կոչումով»:

2020 թվականի սեպտեմբերի 20-21-ը, դուրս են եկել իրենց գումարտակով զորամասից և Կամազ, Ուռալ մակնիշի ավտոմեքեներով շարժվել են դեպի Գյուլիստանի ուղղությամբ.

«Իմ անմիջական հրամանատար Ահմադ Հանիֆայեվը մեզ ասել է, որ թշնամու, այսինքն հայկական դիրքերը դատարկ են՝ 5-7 զինծառայողներ կլինեն: Հրաման է տրվել նրանց էլ ոչնչացնել, գրավել և տեղակայվել հայերի մարտական դիրքերում»,- ասել է ադրբեջանցի ռազմագերին:

Էմին Բաշխալին Զահիր Օղլուն նշել է նաև, որ հրաման էր տրված՝ ինչքան շատ գրավեին, այնքան լավ կլիներ.

«Մեր պետությունը՝ բանակի համար, Իսրայելից, Թուրքիայից ձեռք է բերել հրթիռային համակարգեր, անօդաչու թռչող սարքեր: ԱԹՍ-ները կառավարվում էին թիկունքից: Դրանք թուրքական կամ իսրայելական արտադրության են եղել, թե հստակ ո՞վ է կառավարել՝ չեմ տեսել: Մենք դրանց կառավարման հետ առնչություն չենք ունեցել»,-պատմել է նա, հավելելով, որ քաղաքացիական անձանց տների բառերում տեղադրվել է հրթիռահրետանային միջոցներ, որոնք կիրառվել են ռազմական գործողությունների ընթացքում: Ռազմագերին նշել է, որ այդ բնակավայրերում քաղաքացիական բնակիչները շարունակվել են բնակվել նույնիսկ այդ ժամանակ:

Տեսանյութը՝ Քննչական կոմիտեի.

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest