Հայաստանում հոկտեմբերի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 80410 դեպք, որոնցից 51814-ն` առողջացած: 

Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 27027 բուժառու: Վերջին 24 ժամում արվել է 3397 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 382938 թեստավորում:

Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 1600 նոր դեպք և 652 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1222 (ավելացել է ևս 26-ով) դեպք: 

ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան ելքերի վերաբերյալ հայտնում են, որ բուժառուները բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Արձանագրվել է մահվան ևս 8 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 347 է:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest