ՀՀ ՊՆ-ն տեսանյութ է պատրաստել՝ ներկայացնելով իրավիճակը ՀՀ հարավային սահմանին։

Նշվում է, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հրամանատարական կազմի հետ քննարկել է ՀՀ հարավային սահմանում առկա օպերատիվ իրադրությունն ու առաջկա խնդիրները։

Մասնավորապես, առավոտյան 10-ից 15.00-ի սահմաններում հակառակորդը հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը ԱԹՍ-ներով և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի՝ Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը։ ԱԹՍ-ների մեկն ընկել է ՀՀ տարածքում։

«Բոլոր շարժերը մեր կողմից ֆիքսվում են, չունենք անձնակազմի, մարդկային ու տեխնիկայի կորուստներ, իրավիճակը մեր կողմից վերահսկելի է…

Գիտենք իրենց կրակային դիրքերի տեղերը, հանկարծ նորից կրկնվեց, սաղ խոցելու ենք, ջարդելու ենք, հակառակորդի ոտնձգությունը չենք թողնելու…»,- զեկուցել են նախարարին։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest