Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Երևանի և Բաքվի միջև հրադադարի ռեժիմի խախտման պատճառով

162

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել է, որ հիասթափված է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մասին Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածության խախտման պատճառով: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Reuters-ին:

«Այո, հիասթափեցնում է, երբ այդպիսի բան ես տեսնում: Ահա թե ինչ է տեղի է ունենում, երբ ձեր առջեւ երկրներ են, որոնք երկար ժամանակ զբաղվում են դրանով»,- ասել է Թրամփը:

Գործակալության տվյալներով՝ ամերիկյան առաջնորդը նաեւ հույս է հայտնել, որ իրավիճակը կնորմալանա։

Ադրբեջանը և Հայաստանը հոկտեմբերի 25-ին Միացյալ Նահանգների միջնորդությամբ համաձայնեցրել էին հակամարտության սրացումից հետո Լեռնային Ղարաբաղում մարդասիրական երրորդ հրադադարը, որը պետք է ուժի մեջ մտներ հոկտեմբերի 26-ից: