Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում և քաղաքի հարակից տարածքում սակրավորներն իրականացնում են զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանք:

Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: «Այս պահին ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերն աշխատում են Ստեփանակերտում և քաղաքի հարակից տարածքում։ Հայտնաբերված զենք-զինամթերքը ոչնչացվում է տեղում։ Ուստի, խնդրում ենք, պայթյուններ լսելու դեպքում, խուճապի չմատնվել»,- նշում են ծառայությունից։

Pin It on Pinterest