Ռուսաստանն անում է ամեն հնարավորը, որպեսզի պատերազմը դադարի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը բերվի խաղաղ հարթություն: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Պուտինը երեկ ասել է, որ ինքը մշտական կապի մեջ է և՛ Ալիևի, և՛ Փաշինյանի հետ: Պատասխանելով այդ հարցին, ես միայն կարող եմ մեկ անգամ ևս կրկնել, որ Ռուսաստանի ղեկավարը անում է ամեն ինչ, որ պատերազմը դադարեցվի և հակամարտության կարգավորման գործընթացը մտնի խաղաղ փուլ»,-ասել է Պեսկովը հարցին ի պատասխան, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է հրավեր ուղարկել և կազմակերպել երկու առաջնորդների հանդիպումը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest