Ադրբեջանը կրակ է բացել Իրանի սահմանամերձ բնակավայրերի տների ուղղությամբ:

«Տելեգրամ»-ի իրանական Azariha ալիքը տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով ադրբեջանական զորքերի գործողությունների արդյունքում ավերված տները:

«Իրանի սահմանամերձ բնակավայրերի տներն ավերվել են՝ Բաքվի գործողությունների, իր ուժերը Իրանի սահմանին ամրակայելու պատճառով:  Իրենց դիրքերը հյուսիս-հարավ ուղղությամբ տեղակայելու փոխարեն, Բաքվի ուժերը տեղակայվել են արևելք-արևմուտք ուղղությամբ»,-գրել է իրանական ալիքն ու հիշեցրել, որ Ադրբեջանը նաև անօդաչու թռչող սարքեր է ուղարկում Իրան, բացի այդ թաքֆիր – ահաբեկիչների է տեղակայել իրանական սահմանին:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest