Արցախի դեմ պատերազմում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները կիրառում են չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի պաշտպանության բանակը։

ՊԲ-ն նաև Ադրբեջանի կողմից DANA ինքնագնաց հրետանային կայանքների օգտագործումը ապացուցող լուսանկարներ է հրապարակել։

«ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ են հայտնվել չեխական DANA ինքնագնաց հրետանային կայանքների կիրառումն ապացուցող փաստեր:

Նշենք նաև, որ վերոնշյալ հրետանային կայանքները գտնվում են Ադրբեջանի ԶՈւ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի սպառազինության հաստիքացուցակում, ինչը նշանակում է, որ սեպտեմբերի 27-ից սկսված մարտերի ընթացքում ՊԲ իրականացրած թիրախային հարվածների հետևանքով Ադրբեջանի ԶՈւ կորպուսային հրետանին կրել է լուրջ կորուստներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՊԲ հետախուզական ծառայությունների տրամադրության տակ են  DANA ինքնագնաց հրետանային դիվիզիոնի՝ հարավային ուղղությամբ ծավալված մարտակարգերի լուսանկարները։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest