Եվրոպայի խորհրդի  գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը շեշտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով ՏԱՍՍ-ին:

«Հայաստանը և Ադրբեջանը Եվրոպական խորհրդի անդամ են: Երկու երկրներն էլ մեր կազմակերպության առջև ստանձնել են պարտավորություններ՝ խաղաղ ճանապարհով կարգավորելու հակամարտությունը: Եվ երկու երկրներն էլ պարտավոր են պահպանել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Այս տարածքում մարդու իրավունքները հարգելը կենսականորեն կարևոր  և իրավական պարտավորություն է»,-ասել է ԵԽ գլխավոր քարտուղարը:

Նա նշել է, որ անկախ քաղաքականությունից, հակամարտության գոտիներում ապրող մարդիկ պետք է ապավինեն մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության նույն չափանիշներին, ինչ ցանկացած մեկը Եվրոպայում:

ԵԽ գլխավոր քարտուղարը հավելել է, որ հակամարտությունների և տարածքային վեճերի լուծումը իրենց կազմակերպության լիազորություններից չէ: Այնուամենայնիվ, նա շեշտել է, որ այս պաշտոնում իր մանդատի առաջնահերթություններից է դարձրել այդ տարածքներում մարդու իրավունքների պահպանման խնդրի կարգավորումը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest