Հայաստանում հոկտեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1371 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 59 995-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 1046 է:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չիգրնցվել: Հոկտեմբերի 15-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 311 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 7 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1375-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 406 է, ընդհանուր առողջացածներինը՝ 47 119 փաստացի բուժվողներինը՝ 9908: Մեկ օրում արվել է 3957 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 336111 թեստ:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 70 (տղամարդ), 68 (տղամարդ), 79 (տղամարդ), 67 (կին), 75 (կին), 63 (կին) և 62 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest