ՀՀ պաշտպանության նախարարությունը հիմնովին  հերքում է Թարթառի շրջանի ուղղությամբ կրակ վարելու վերաբերյալ Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղղված մեղադրանքը:

«Այս  բացարձակ սուտ տեղեկատվությամբ ադրբեջանական կողմը  հող է նախապատրաստում խաղաղ բնակավայրերի նկատմամբ ագրեսիվ գործողությունների համար»,-հայտարարել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

ԼՐԱՑՈՒՄ- Աղջաբեդի շրջանը կրակի տակ պահելու մասին լուրը ևս կեղծ է: «Հայկական կողմը պահպանում է հումանիտար հրադադարի ռեժիմը և կասեցնում է այն խախտող Ադրբեջանի հարձակողական գործողությունները»,-նշում է ՀՀ ՊՆ խոսնակը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest