ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի թափուր պաշտոնի համար առաջադրվել է Վճռաբեկ դատարանի 14 դատավոր, տեղեկացնում են ԲԴԽ աշխատակազմի մամուլի ծառայությունից։ Վճռաբեկ դատարանի դատավորներից չեն առաջադրվել երկուսը՝ Էդգար Սեդրակյանը և Ստեփան Միքայելյանը։

Բարձրագույն դատական խորհուրդը պետք է նիստ գումարի ու քվեարկությամբ ընտրի Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուին։ ԲԴԽ-ն ընտրված թեկնածուին մինչև հոկտեմբերի 18-ը կներկայացնի Ազգային ժողով, որն էլ փակ գաղտնի քվեարկությամբ կընտրի Վճռաբեկ դատարանի նախագահին։

Նշենք, որ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանի՝ ՍԴ դատավոր ընտրվելուց հետո Վճռաբեկ դատարանում թափուր է մնացել ոչ միայն նախագահի, այլև Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի տեղը:

Pin It on Pinterest