ՀՀ պաշտպանության նախարարությունը հիմնովին հերքում է Թարթառի շրջանի ուղղությամբ կրակ վարելու վերաբերյալ Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղղված մեղադրանքը:
«Այս բացարձակ սուտ տեղեկատվությամբ ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում խաղաղ բնակավայրերի նկատմամբ ագրեսիվ գործողությունների համար»,-հայտարարել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
ԼՐԱՑՈՒՄ- Աղջաբեդի շրջանը կրակի տակ պահելու մասին լուրը ևս կեղծ է: «Հայկական կողմը պահպանում է հումանիտար հրադադարի ռեժիմը և կասեցնում է այն խախտող Ադրբեջանի հարձակողական գործողությունները»,-նշում է ՀՀ ՊՆ խոսնակը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: