Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերաբերյալ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածություններն ամբողջությամբ չեն կատարվում: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցությունները սկսելուց առաջ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Նախորդ ուրբաթ և շաբաթ, համենայն դեպս, շաբաթ օրվա մի մասը, մենք անցկացրել ենք այստեղ, այս շենքում, մեր ադրբեջանցի գործընկերոջ հետ: Ձեռք էր բերվել կարևոր պայմանավորվածություն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ: Մենք տեսնում ենք, որ այդ պայմանավորվածությունը դեռևս պահպանվում է ոչ ամբողջական կերպով և ռազմական գործողությունները շարունակվում են»,- ասել է Լավրովը:

Նա հույս է հայտնել, որ Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև շփումները կօգնեն իրականացնել ԼՂ հարցով Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest