Միջազգային տեռորիզմը ներթափանցում է տարածաշրջան՝ արցախյան ազատագրական պայքարի դեմ Արդբեջանի ստանձնած քաղաքականության քողի տակ։ Եվ միջազգային հանրությունը պետք է պայքարի դրա դեմ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Փաստերը շատ շատ են, և դա ռուսական, Մինսկի խմբի, ամերիկյան, ֆրանսիական իշխանությունների կողմից տարբեր ձևաչափերով հաստատվել է։ Ինչո՞ւ եմ նշում, որ սա ցեղասպանություն է, ի՞նչ է օգտագործում Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակչության դեմ՝ Սմերչ, Պոլոնեզ, Կասիրգա հրթիռային համակարգեր, անօդաչու թռչող սարքեր։ Ենթակառուցնվածքների կամ զինվորական օբյեկտների անվան տակ Ստեփանակրետում չկա մի հատված, որտեղ հրթիռային արկեր չեն պայթել»,- ասաց նա՝ հավելելով, որ Արցախում ոտնահարվում են համամարդկային արժեքները, ընթանում է խաղաղ բնակչության բնաջնջման գործընթաց։

Ըստ նրա՝ և այսքանից հետո ակնկալում են Արցախից ոչ համապատասխան վերաբերմունք, այսինքն՝ համաձայնվել իրենց կողմից պարտադրված կամ ձևակերպված պահանջների հետ։ «Դա չի լինելու, ուզում եմ հայտարարել։ Արցախն իրականացնում է իր ինքնապաշտպանության իրավունքը, և մենք մեր ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում, ՀՀ ու հայության միջամտությամբ այն իրականացնելու ենք։ Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս»,- հավելեց Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ ամեր հաղթանակի գրավականը միասնությունն է լինելու։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest