Արցախի և Ադրբեջանի շփման գծում հոկտեմբերի 9-ից մինչև կրակի դադարեցման պահը հակառակորդն ունեցել է կենդանի ուժի մոտ 200 կորուստ` զինծառայողներ և ահաբեկիչներ:

Այս մասին հոկտեմբերի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Երեկվա ողջ գիշերը և մինչև հրադադարը, մարտերը նույն կերպ ընթանում էին և հատկապես թեժ էր հարավային ուղղությունը: Հակառակորդը փորձում էր իր առաջխաղացումն ապահովել, որը կասեցվում էր  հայկական զինված ուժերի կողմից: Մարտերի ընթացքում հակառակորդը երեկվա և մինչև այսօր կեսօրվա դրությամբ կորցրել է մոտ 200 կենդանի ուժ, 3 ԱԹՍ, 4 ավտոտեխնիկա և մանր այլ միջոցներ»,- ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հրադադար հայտարարելուց ժամեր առաջ հակառակորդի գործողություններն ավելի ուժգնացել են, բայց հայկական զինված ուժերը հետ են մղել բոլոր առաջխաղացումները:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest