ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարում է առաջնագծի տարբեր տեղամասեր և զրուցում հրամանատարների ու զինվորների հետ։ Այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում, հրապարակելով այդ զրույցներից մեկի տեսանյութը։

«Զանգել եմ` ասեմ, որ հպարտանում եմ ձեզանով, սիրում եմ ձեզ, խոնարհվում եմ ձեր ու ձեր կատարած ծառայության առաջ։ Գիտեմ` ինչքան դժվար է։ Գիտեմ, որ շատ, բազմաթիվ ու բազմապիսի դժվարությունների առաջ եք կանգնած, բայց ուզում եմ ասել, որ այն ծառայությունը, որ հիմա դուք ձեր հայրենիքին մատուցում եք, պատմական ծառայություն է, և հայրենիքը ձեր առաջ մշտապես պարտքի տակ է լինելու, որովհետև, ինչքան էլ շատ բան արվի ձեզ համար, ձեր ծառայության գինն այնքան բարձր է, որ այդ պարտքի տակից շատ դժվար է լինելու դուրս գալը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը զինծառայողի հետ զրույցում հավաստիացրեց, որ ինքն ու կառավարությունն անում են ամեն ինչ, որպեսզի զինվորների այդ չարչարանքն ապարդյուն չանցնի։ «Մենք պետք է կանգնենք ամուր, մինչև վերջ, մեր հայրենիքի իրավունքը, մեր ժողովրդի անվտանգությունը պաշտպանենք»,- նշեց վարչապետը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest