Այսօր ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվել ու ընդունվել է «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի համաձայն՝ կառավարությանը տրվել է հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու լիազորություն:

Զեկուցման ընթացքում պաշտպանության փոխնախարար Դավիթ Բալայանը հայտարարել է, որ հաշվի առնելով ներկայիս իրավիճակն ու ԶՈՒ ծառայողների գտնվելու վերաբերյալ հարազատների մեծաթիվ զանգերը՝ ՊՆ-ում գործում են մի քանի թեժ գծեր:

«Թեժ գծի համարն է 1-28, երկու գիծ ավելացրել ենք՝ 85-01, 85-03»,-ասել է Բալայանը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest