Հայաստանում հոկտեմբերի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 406 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 53083-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 990 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հոկտեմբերի 6-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 302 է: Ընդհանուր առմամբ, մահվան ընդհանուր դեպքերի թիվը 1292 է:

Մեկ օրում առողջացածների թիվը 222 է, ընդհանուր առողջացածներինը՝ 44710, փաստացի բուժվողներինը՝ 6859 (մեկ օրում ավելացել է 314-ով): Մեկ օրում արվել է 1926 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 309945 թեստ

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest