Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին թվիթերի իր միկրոբլոգում արված գրառմամբ սատարել է Լոս Անջելեսի հայկական սփյուռքի պահանջին: «Լոս Անջելեսը հպարտ է հայկական սփյուռքի ամենամեծ համայնքի տունը լինելու համար: Մենք կանգնած ենք Հայաստանի ժողովրդի կողքին: Ես Վաշինգտոնի մեր ղեկավարներին կոչ եմ անում վարել կայուն և խստապահանջ դիվանագիտություն, որն անհրաժեշտ է Արցախի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար: Թուրքիան պետք է դուրս գա մարտի դաշտից»,- գրել է Գարսետին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի հայ համայնքը արդեն երկու օր է բողոքի ակցիաներ է իրականացնում՝ փողոցներ ու մայրուղիներ փակելով՝ ԱՄՆ-ի ԶԼՄ-ների ուշադրությունը արցախյան պատերազմի վրա ուղղորդելու համար:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest