Ունենք 54 կորուստ հայկական կողմից, նաև մեծ թվով վիրավորներ։

Այս մասին քիչ առաջ տեղեկացրեց ԱՀ պաշտպանության բանակի տեղակալ Արթուր Սարգսյանը։

Երեկ հակառակորդը կորցրել է 39 զրահատեխնիկա, 4 ՍՈւ 25 ինքնաթիռ․ 3 ուղղաթիռ, 17 ԱԹՍ և շուրջ 830 հոգի անձնակազից։

Նշենք, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված:

Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից: Օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել:

Այս պահին ճակատային գծի բոլոր ուղղություններում վերսկսել են մարտական գործողությունները: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են կասեցնել հակառակորդի բոլոր գրոհները՝ վերջինիս պատճառելով կկենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest