Շվեյցարիան մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բռնի հակամարտության կապակցությամբ, որը սրվել է սեպտեմբերի 27-ին: Վերջին իրադարձությունների ֆոնին, Շվեյցարիան հակամարտող բոլոր կողմերին կոչ է անում  պահպանել տարածաշրջանային անվտանգությունը, հետևաբար՝ դադարեցնել կրակը:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական Բեռնը՝ գրում է swissinfo.ch կայքը:

Շվեյցարիայի իշխանությունները կողմերին կոչ են անում կատարել միջազգային օրենքով սահմանված իրենց պարտավորությունները, մասնավորապես՝ պաշտպանել քաղաքացիական բնակչությանը:

«Առարկայական բանակցությունները պետք է վերսկսվեն անմիջապես ու առանց նախապայմանների: Շվեյցարիան լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, որոնք ուղղված են հակամարտության բանակցային լուծմանը և պատրաստ են, ինչպես նախկինում, բարձր մակարդակի հանդիպումների»,- ասվում է Շվեյցարիայի կառավարության մամուլի հաղորդագրության մեջ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest