«Վարդենիսի գյուղերն են հրետակոծվում այս պահին»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ առավոտյան,  Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշել էր, —

«Քանի որ հակառակորդն այսօր հանդգնել էր հարվածներ հասցնել Վարդենիսի ուղղությամբ ու թիրախավորել քաղաքացիական բնակչությանն ու օբյեկտներին՝ ՊՆ ներկայացուցիչը հավելեց, որ այս պահին Վարդենիսի շրջանում համառ մարտեր չկան, բայց հարվածից հետո, բնականաբար, մարտեր կլինեն»։

Նշենք, որ ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը լուսանկար էր հրապարկել՝ նշելով, որ Վարդենիսում քաղաքացիական ավտոբուս է այրվում հարվածային ԱԹՍ-ի հարվածից։

«Հակառակորդի այս գործողությանը նախորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապատեղեկատվությունը, թե, իբր, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը Վարդենիսի շրջանից հրթիռակոծել են Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը։ Այսպիսով, փաստորեն, հակառակորդը փորձել է հող նախապատրաստել հիմնավորելու համար իր հետագա գործողությունները։ Սպասեք կոշտ պատասխանի», — այս մասին հայտնել է Պպաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest