Շվեյցարիան մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բռնի հակամարտության կապակցությամբ, որը սրվել է սեպտեմբերի 27-ին: Վերջին իրադարձությունների ֆոնին, Շվեյցարիան հակամարտող բոլոր կողմերին կոչ է անում պահպանել տարածաշրջանային անվտանգությունը, հետևաբար՝ դադարեցնել կրակը:
Այս մասին տեղեկացնում է պաշտոնական Բեռնը՝ գրում է swissinfo.ch կայքը:
Շվեյցարիայի իշխանությունները կողմերին կոչ են անում կատարել միջազգային օրենքով սահմանված իրենց պարտավորությունները, մասնավորապես՝ պաշտպանել քաղաքացիական բնակչությանը:
«Առարկայական բանակցությունները պետք է վերսկսվեն անմիջապես ու առանց նախապայմանների: Շվեյցարիան լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, որոնք ուղղված են հակամարտության բանակցային լուծմանը և պատրաստ են, ինչպես նախկինում, բարձր մակարդակի հանդիպումների»,- ասվում է Շվեյցարիայի կառավարության մամուլի հաղորդագրության մեջ:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: