Առաջնագծում Ադրբեջանը ոչ մի հաջողություն չունի, հայտարարում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը:

«Հակառակ ադրբեջանական կողմի տարածող ակտիվ ապատեղեկատվությանը, նշեմ, որ առաջնագծում թշնամին ոչ մի հաջողություն չունի: Թուրքական և ահաբեկչական տարբեր խմբավորումներից կազմված ադրբեջանական զորքն ամենուրեք հանդիպում է Պաշտպանության բանակի կոշտ ու կործանիչ հարվածներին», — գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest