Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են քաղաքացիական բնակչությանը և կրակել են մեծ տրամաչափի զենքերով։ Հայկական Միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել վնասված նորակառույց բազմաբնակարանի շենքից։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը տարածել է հայտարարություն. «Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև բազմաթիվ քաղաքացիական բնակավայրեր ու ենթակառուցվածքներ, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Առկա են նաև քաղաքացիական զոհեր ու վնասներ։

Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր: Մնացած բնակավայրերի մասով տվյալները ճշտվում են:

Հրետակոծել են նաև դպրոցներ, ներառյալ՝ Ստեփանակերտում: Քաղաքացիական ենթակառուցվածքների մեծամասշտաբ վնասներ կան բազմաթիվ բնակավայրերում»:

Pin It on Pinterest