Ադրբեջանական զինված ուժերը լայնամասշտաբ հրետակոծությամբ, օդային միջոցների կիրառմամբ և ցամաքային զորքերով անցել են լայնամասշտաբ հարձակման՝ տարբեր հատվածներում, մարտական գործողություններնայս պահին էլ ընթանում են, բավականին թեժ են։ Ասուլիսում հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ հակառակորդը շատ տեղերում հետ է շպրտվել՝ կրելով զգալի կորուստներ, հացրել  է հրթիռային և ավիացիոն, հրետանային հարվածներ պաշտպանության բանակի զորամասերի տարբեր տեղակայման  նշանակության օբյեկտներին, կան որոշակի ավերածություններ, կորուստներ,  դրանք հիմնականում չինչն են։

Ա. Հովհաննիսյանն ասաց, որ կոնկրետ թվագրական տվյալներ կներկայացնեն լրացուցիչ։

Խոսելով հայկական կողմի տեխնիկայի, կենդանի ուժի կորուստների մասին, նա նշեց,  քանի որ մարտեր են ընթանում ու բավականին ինտենսիվ, կոնկրետ կորուստներ ամփոփիչ տվյալներով չեն կարող ներկայացնել, սխալվելու հավանականությունը կա։

«Քանի որ մարտերն ինտենսիվ են, խոսել այն մասին, որ ընդհանրապես կորուստներ չենք ունենա կամ չունենք, մի քիչ ճիշտ չի լինի»,- ասաց Ա. Հովհաննիսյանը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest