Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 174-ով՝ հասնելով 45 հազար 326-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 1 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 210-ով և հասել 41 հազար 233-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 3 հազար 250 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 227 հազար 809-ի:

Մահվան դեպքի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. — «Պացիենտը եղել է 82 տարեկան կին և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 906-ի, ևս 279 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 908 մարդ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest