Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 27 միլիոնը:

Վիրուսը շարունակում է տարածվել ամբողջ աշխարհում. Համաճարակը չի նահանջում ԱՄՆ-ում և Բրազիլիայում, դեպքերի թիվն արագորեն աճում է Հնդկաստանում, Աֆրիկայում:

Ըստ worldometers տվյալների՝ այս պահին վարակակիրների ընդհանուր թիվը    27,312,773 մարդ։ Ապաքինվել է   19,383,476 պացիենտ, մահացել՝   893,463-ը։ Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում  7,035,834 է, որից 60,046 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակակիրների և մահվան դեպքերի թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ը։ Այնտեղ մինչ օրս վարակվել է 6,460,421 մարդ, մահացել՝ 193,253 -ը, ապաքինվել՝ 3,726,099-ը։

Վարակակիրների թվով երկրորդ տեղում Հնդկաստանն է՝ 4,208,645 վարակակիր կա երկրում, մահացել է 71,711-ը, այնուհետև Բրազիլիան՝ 3,624,613 վարակակրով, իսկ մահերը՝ 64,646 է, ապաքինվել են 3,317,227-ը։

Չորրորդ տեղում՝ Ռուսաստանի Դաշնությունը՝   1,030,690 վարակակիր, որից  17,871  մահացել է, ապաքնիվել է 843,277 մադ։

Մահվան դեպքերի թվով ԱՄՆ-ին հաջորդում են Բրազիլիան (126,686), Հնկաստանը ( 71,711), Մեքսիկան ( 64,646 ):

Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:

Սեպտեմբերի 6-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 15 108, մահացության ցուցանիշը՝ 303:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

1. Հայաստան – 15 108

2. Ռուսաստան – 7027

3. Իրան — 4593

4. Ադրբեջան – 3676

5. Թուրքիա – 3311

6. Վրաստան – 414

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան — 303

2. Իրան – 265

3. Ռուսաստան – 122

4. Թուրքիա –79

5. Ադրբեջան – 54

6. Վրաստան – 5

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest