Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 27 միլիոնը:
Վիրուսը շարունակում է տարածվել ամբողջ աշխարհում. Համաճարակը չի նահանջում ԱՄՆ-ում և Բրազիլիայում, դեպքերի թիվն արագորեն աճում է Հնդկաստանում, Աֆրիկայում:
Ըստ worldometers տվյալների՝ այս պահին վարակակիրների ընդհանուր թիվը 27,312,773 մարդ։ Ապաքինվել է 19,383,476 պացիենտ, մահացել՝ 893,463-ը։ Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 7,035,834 է, որից 60,046 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:
Վարակակիրների և մահվան դեպքերի թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ը։ Այնտեղ մինչ օրս վարակվել է 6,460,421 մարդ, մահացել՝ 193,253 -ը, ապաքինվել՝ 3,726,099-ը։
Վարակակիրների թվով երկրորդ տեղում Հնդկաստանն է՝ 4,208,645 վարակակիր կա երկրում, մահացել է 71,711-ը, այնուհետև Բրազիլիան՝ 3,624,613 վարակակրով, իսկ մահերը՝ 64,646 է, ապաքինվել են 3,317,227-ը։
Չորրորդ տեղում՝ Ռուսաստանի Դաշնությունը՝ 1,030,690 վարակակիր, որից 17,871 մահացել է, ապաքնիվել է 843,277 մադ։
Մահվան դեպքերի թվով ԱՄՆ-ին հաջորդում են Բրազիլիան (126,686), Հնկաստանը ( 71,711), Մեքսիկան ( 64,646 ):
Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:
Սեպտեմբերի 6-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 15 108, մահացության ցուցանիշը՝ 303:
Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.
1. Հայաստան – 15 108
2. Ռուսաստան – 7027
3. Իրան — 4593
4. Ադրբեջան – 3676
5. Թուրքիա – 3311
6. Վրաստան – 414
Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.
1. Հայաստան — 303
2. Իրան – 265
3. Ռուսաստան – 122
4. Թուրքիա –79
5. Ադրբեջան – 54
6. Վրաստան – 5
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: