այաստանի ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից լրագրողի մասնագիտական գործունությանը խոչընդոտելուվերաբերյալ քրեական գործով բացահայտվել են չարաշահումներ, հարուցվել է նոր քրեական գործ, այսօր հաղորդում է Քննչական կոմիտեն:

Օգոստոսի 9-ին «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը հաղորդում է տվել այն մասին, որ նախորդ օրը ժամը 16-ի սահմաններում Սևանա լճի ափամերձ տարածքների ապօրինի կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելու ընթացքում Սևան-Շորժա ճանապարհահատվածի վրա Գասպարյանը խոչընդոտել է իր և օպերատորների մասնագիտական գործունությանը, հնչեցվել են կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ: Դեպքի առթիվ նույն օրը Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի («Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը») 3-րդ մասով, որով նախաքննությունը կատարվում է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում:

«Նախաքննության ընթացքում կատարված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ըստ 2017թ. դեկտեմբերի 19-ին հաստատված հատակագծի՝ պատրաստվող ռեպորտաժի համար իրականացվող նկարահանման վայրում, այն է՝ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղի հողամասում, առկա է 14 միավոր շինություն, մինչդեռ համաձայն ստացված տվյալների՝ հատակագծում նշված չեն դրանցից լճի մոտակայքում գտնվող 2 շինությունները, որոնք դեռևս 28.01.2013թ. դրությամբ, ի թիվս այլ շինությունների, առկա են եղել: Նշված շինությունները բացակայում են նաև Դրախտիկ համայնքի ղեկավարի կողմից 20.02.2017թ. համաձայնեցված կառուցապատման սխեմայում», — հաղորդում է Քննչական կոմիտեն:

«Բացի այդ, պարզվել է, որ դեկտեմբերի 20-ին նշված հողամասի սեփականատերը դիմում է ներկայացրել վերոնշյալ հասցեի անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման համար, որի կապակցությամբ դեկտեմբերի 25-ին ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի աշխատակցի կողմից որոշում է կայացվել՝ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին, քանի որ ներկայացված փաստաթղթերում առկա է եղել անհամապատասխանություն, ինչպես նաև մի շարք շինություններ եղել են 1905 բացարձակ նիշից ցածր գոտում, մինչդեռ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի և տնօրենի առաջին տեղակալի կողմից համապատասխանաբար 26.12.2017թ. և 19.01.2018թ. տրվել են տեղեկանքներ, որ այդ հասցեի վրա գտնվող հիմնական շինությունները գտնվում են 1905.0 մետր բացարձակ նիշերից վերև ընկած տարածքներում, որի հիման վրա՝ 2018թ. հունվարի 19-ին կատարվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում: Միաժամանակ պարզվել է, որ Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղի վերոնշյալ տարածքում առկա պարիսպները չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 18-ի ««Սևան ազգային պարկի և դրան հարող տարածքներում հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքի տրամադրման և քաղաքաշինական գործունեության իրականացման մասին» թիվ 1563-Ն որոշման պահանջներին, այն է՝ արգելվում է լողափի գոտում բաժանիչ պարիսպների կամ ցանկապատերի տեղադրումը», — նաև նշված է հաղորդագրությունում:

Նկատի ունենալով, որ նշված քրեական գործով ձեռք են բերվել Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի («Պաշտոնեական կեղծիքը») 1-ին մասով և 3152 հոդվածով («Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը») նախատեսված առերևույթ հանցագործությունների վերաբերյալ տվյալներ, պաշտոնեական կեղծիքների ու շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու դեպքերի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ, կատարվում է նախաքննություն, փոխանցում է Քննչական կոմիտեն:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest