Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 23 միլիոնը:

Վիրուսը շարունակում է տարածվել ամբողջ աշխարհում. Համաճարակը չի նահանջում ԱՄՆ-ում և Բրազիլիայում, դեպքերի թիվն արագորեն աճում է Հնդկաստանում, Աֆրիկայում:

Ըստ worldometers տվյալների՝ այս պահին վարակակիրների ընդհանուր թիվը    23,586,903 մարդ։ Ապաքինվել է 16,086,235 պացիենտ, մահացել՝ 812,539 -ը։ Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում  6,626,711  է, որից  61,418  մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակակիրների և մահվան դեպքերի թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ը։ Այնտեղ մինչ օրս վարակվել է 5,874,146 մարդ, մահացել՝ 180,604 -ը։

Վարակակիրների թվով երկրորդ տեղում Բրազիլիան է 3,605,783 մարակակիր կա երկրում, մահացել է 114,772-ը, այնուհետև՝ Հնդկաստանը 3,106,348 մաակվածով, իսկ մահերը՝ 57,692 է։

Չորրորդ տեղում՝ Ռուսաստանի Դաշնությունը՝ 956,749 վարակակիր, որից 16,383 մահացել է, ապաքնիվել է 770,639 մադ։

Մահվան դեպքերի թվով ԱՄՆ-ին հաջորդում են Բրազիլիան (180,604), Մեքսիկան ( 60,480 ):

Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 13-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Պերուն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը, Օմանը, Պանաման:

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան — 287

2. Իրան – 245

3. Ռուսաստան – 112

4. Թուրքիա –72

5. Ադրբեջան – 51

6. Վրաստան – 4

Հայաստան

Հայաստանում օգոստոսի 23-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 176, մահվան՝ 3 նոր դեպք․վարակվածների ընդհանուր թիվը 42 792 է, մահվան դեպքերինը՝ 1107:

Մեկ օրում առողջացածների թիվը 84 է, ընդհանուր առողջացածներինը՝ 35 991, փաստացի բուժվողներինը՝ 5694 (մեկ օրում նվազել է 89- ով): 

Վրաստան․

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1,421 դեպք: Ապաքինվել է 1,137 վարակաված: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 պացիենտ:

Թուրքիա․

Թուրքիայում կա 258,249 կորոնավիրուսով վարակված մարդ, որոնցից ապաքինվել են 237,165-ը, իսկ մահացել՝ 6,121-ը։

Թեստավորումների թիվը հասել է 6,327,466-ի։

Ադրբեջանում վերջին տվյալներով արձանագրվել է կորոնավիրուսի վարակման  35,274 դեպք, մահացել է՝  518 վարակակիր։

Pin It on Pinterest