Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 23 միլիոնը:
Վիրուսը շարունակում է տարածվել ամբողջ աշխարհում. Համաճարակը չի նահանջում ԱՄՆ-ում և Բրազիլիայում, դեպքերի թիվն արագորեն աճում է Հնդկաստանում, Աֆրիկայում:
Ըստ worldometers տվյալների՝ այս պահին վարակակիրների ընդհանուր թիվը 23,586,903 մարդ։ Ապաքինվել է 16,086,235 պացիենտ, մահացել՝ 812,539 -ը։ Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 6,626,711 է, որից 61,418 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:
Վարակակիրների և մահվան դեպքերի թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ը։ Այնտեղ մինչ օրս վարակվել է 5,874,146 մարդ, մահացել՝ 180,604 -ը։
Վարակակիրների թվով երկրորդ տեղում Բրազիլիան է 3,605,783 մարակակիր կա երկրում, մահացել է 114,772-ը, այնուհետև՝ Հնդկաստանը 3,106,348 մաակվածով, իսկ մահերը՝ 57,692 է։
Չորրորդ տեղում՝ Ռուսաստանի Դաշնությունը՝ 956,749 վարակակիր, որից 16,383 մահացել է, ապաքնիվել է 770,639 մադ։
Մահվան դեպքերի թվով ԱՄՆ-ին հաջորդում են Բրազիլիան (180,604), Մեքսիկան ( 60,480 ):
Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 13-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Պերուն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը, Օմանը, Պանաման:
Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.
1. Հայաստան — 287
2. Իրան – 245
3. Ռուսաստան – 112
4. Թուրքիա –72
5. Ադրբեջան – 51
6. Վրաստան – 4
Հայաստան․
Հայաստանում օգոստոսի 23-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 176, մահվան՝ 3 նոր դեպք․վարակվածների ընդհանուր թիվը 42 792 է, մահվան դեպքերինը՝ 1107:
Մեկ օրում առողջացածների թիվը 84 է, ընդհանուր առողջացածներինը՝ 35 991, փաստացի բուժվողներինը՝ 5694 (մեկ օրում նվազել է 89- ով):
Վրաստան․
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1,421 դեպք: Ապաքինվել է 1,137 վարակաված: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 պացիենտ:
Թուրքիա․
Թուրքիայում կա 258,249 կորոնավիրուսով վարակված մարդ, որոնցից ապաքինվել են 237,165-ը, իսկ մահացել՝ 6,121-ը։
Թեստավորումների թիվը հասել է 6,327,466-ի։
Ադրբեջանում վերջին տվյալներով արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 35,274 դեպք, մահացել է՝ 518 վարակակիր։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: