Բեյրութի նավահանգստի պայթյունին զոհ է գնացել 11  հայ, 250 էլ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է «Արևելքը»՝ հղում տալով Լիբանանում իր աղբյուրներին:

Նշվում է, որ զոհերը և վիրավորները եղել են Լիբանանի զանազան շրջանների բնակիչներ, սակայն պայթյունի պահին եղել են քաղաքի կենտրոնում, որը շատ մոտ է ծովափին: 

Հայ զոհերի մեծ մասի անուններն արդեն հայտնի են.

Նազար Նաջարյան

Ջեսիկա Բեզջյան

Գայա Ֆոտուլյան

Դելիա Փափազյան 

Ժակ Բարամագյան

 Լիզա Գավուքջեան-Գոզուբոյուկյան

Վարուժան Թոսունյան

Անահիտ Բերբերյան 

Pin It on Pinterest